Ղազախստանում համալսարանները հեռավար կաշխատեն COVID-19-ի պատճառով

17:16   14 Հուլիս 2020    307

Ղազախստանի քոլեջներն ու համալսարաններն ուսումնական տարին հեռավար ձեւաչափով կսկսեն կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հուլիսի 14-ին հայտնել Է հանրապետության կրթության եւ գիտության նախարար Ասխաթ Այմագամբետովը:

Հուլիսի 14-ին ավելի վաղ Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը հանդես Է եկել նոր ուսումնական տարվա առաջին քառորդում դպրոցականների հեռավար ուսուցման առաջարկության օգտին՝ կապված կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրադրության հետ. այդ առաջարկությունը պաշտպանել Է հանրապետության կրթության եւ գիտության նախարարության ղեկավարը:

Տարրական դասարանների աշակերտների համար հնարավորություն կլինի դպրոցներում կազմակերպել հերթապահ դասարաններ՝ հատուկ սանիտարական պահանջներով: «Քոլեջներն ուսումնական տարին կսկսեն հեռավար ձեւաչափով: Ավանդական ձեւաչափը լինելու Է անհատական գրաֆիկով՝ արտադրական ուսուցման, մասնագիտական պրակտիկայի կազմակերպման դեպքում՝ հիմնականում առաջին եւ վերջին դասարանների սովորողների համար»,-ասել Է Այմագամբետովը՝ հանդես գալով ճեպազրույցում:

Նա նշել Է, որ բարձրագույն կրթության գծով ընդունվել Է նույնպիսի որոշում. ուսուցումն առավելապես կազմակերպվելու Է հեռավար ձեւաչափով: «Ավանդական ձեւաչափը լինելու Է անհատական գրաֆիկով՝ լաբորատոր աշխատանքների համար, դոկտորանտուրայի համար, արտադրական ուսուցման համար, մասնագիտական պրակտիկայի համար եւ առանձին մասնագիտությունների գծով»,-հավելել Է նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները