Հուլուսի Աքար. «Մենք ամբողջ ուժով աջակցում ենք Ադրբեջանին»

17:42   14 Հուլիս 2020    558

«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի հարձակումը Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա: Մենք Աստծուց խնդրում ենք ողորմել հարձակման ընթացքում զոհված մեր եղբայրներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին, և մեր ցավակցությունն ենք հայտնում Ադրբեջանի ժողովրդին»:

Այս մասին հայտարարել է, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի զինված ուժերի կողքին ՝ ընդդեմ Հայաստանի, որը անօրինական կերպով գրավել է Լեռնային Ղարաբաղը և տարիներ շարունակ ագրեսիվորեն վարվել է, և ամեն ինչ անելու է աջակցելու մեր ադրբեջանցի եղբայրներին, որոնց մենք համարում ենք «մեկ ազգ, երկու պետություն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հուլուսի-Աքար  


Վերնագիրի այլ պիտակները