Բրուքլինում վարորդը կրակ է բացել անցորդների վրա, կան վիրավորներ

17:57   14 Հուլիս 2020    374

Անհայտ տղամարդը մեքենայից կրակ է բացել Բրուքլինի բնակիչների վրա, նա վիրավորել է առնվազն հինգ մարդու:

Քաղաքային ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի 13-ի երեկոյան հարձակվողը, վարելով մեքենան, կրակել է քաղաքի բնակիչների ուղղությամբ՝ Ռոքվայ Պարկուեյի տարածքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ նրա գործողությունների հետևանքով 23-ամյա աղջիկը ստացել է կրծքավանդակի չորս վիրավորում, մոտ 12 րոպե անց վիրավորվել է 19-ամյա երեք տղա: Երկու րոպե անց հարձակվողը կրակել է 19-ամյա ևս մեկ տղայի թիկունքին, նաև վնասվածք է ստացել նրա հետ սկուտերով ընթացքող աղջիկը՝ ընկնելու հետևանքով:

Բժիշկները բոլոր տուժածներին օգնություն են ցուցաբերում, ոստիկանությունը շարունակում է փնտրել հարձակվողին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները