Մակրոնը հայտարարել է, որ «կորոնավիրուսի վերադարձի» նշաններ են նկատվում Ֆրանսիայում

19:08   14 Հուլիս 2020    296

Ֆրանսիայում կորոնավիրուսի վերադարձի նշաններ են նկատվում, սակայն երկիրը պատրաստվել է համաճարակի հնարավոր երկրորդ ալիքին:

«Նշաններ կան, որ կորոնավիրուսի տարածումը նորից կսկվի, բայց մենք դրան պատրաստ կլինենք: Մենք շատ բան ենք սովորել համավարակի ընթացքում»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ «Ֆրանսիայում դիմակի, շնչառական սարքերի և դեղերի բավարար պաշարներ կան», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆրանսիացի առաջնորդն իր երկրի բնակիչներին հիշեցրել է սանիտարական միջոցառումների պահպանման կարևորության մասին: «Խորհուրդ եմ տալիս բոլոր քաղաքացիներին դիմակ կրել, երբ փողոց են դուրս գալիս և հատկապես, երբ գտնվում են փակ տարածքում»,- հավելել է Մակրոնը:

Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով համաճարակի ողջ ընթացքում վարակվել է ավելի քան 172 000 մարդ, մահացել՝ ավելի քան 30 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները