ԱՄՆ-ն վերականգնում է վիզաների տրամադրումը

20:02   14 Հուլիս 2020    295

Ամբողջ աշխարհում ամերիկյան դեսպանատներն ու հյուպատոսարանները առաջիկայում կվերականգնեն վիզաների տրամադրումը, հայտնել է Պետքարտուղարությունը՝ չհստակեցնելով կոնկրետ ժամկետները:

«Յուրաքանչյուր առաքելություն սովորական վիզային ծառայությունները կվերականգնի անհատական կարգով՝ դեպատեմենտի օբյեկտներ մեր անձնակազմի անվտանգ վերադարձի «Ուժեղ դիվանագիտություն» շրջանակային ծրագրի հետ համակարգելով»,- АВС-ին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հավելել է, որ գերատեսչությունը «չի կարող նշել կոնկրետ օր, թե երբ յուրաքանչյուր առաքելություն կվերականգնի կոնկրետ վիզային ծառայությունները», եւ առաջարկել է տեղեկությունը ճշտել կոնկրետ դեսպանատան կամ հյուպատոսարանի կայքում:

Ամերիկյան բոլոր առաքելությունները վիզային ծառայությունների մատուցումը դադարեցրել էին մարտի 20-ից: Բացառություն էր կատարվում միայն արտակարգ իրավիճակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները