Բելառուսի ԿԸՀ-ն նախագահի հինգ թեկնածու է գրանցել

20:13   14 Հուլիս 2020    351

Գրանցված թեկնածուների թվում են երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Սվետլանա Տիխանովսկայան, ում ամուսինը ձերբակալվել էր «հասարակական կարգը կոպիտ խախտող» գործողություններ կազմակերպելու գործով։

Երկու դիմումատուի՝ «Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյին, ով գտնվում է կալանքի տակ, եւ Բարձր տեխնոլոգիաների պարկի նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոյին մերժել են գրանցման հարցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Լուկաշենկոյին որպես թեկնածու գրանցելու միաձայն որոշումը կայացվել է ԿԸՀ նիստին: Լուկաշենկոյի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար վավեր է ճանաչվել ավելի քան 1․9 միլիոն հավաքված ստորագրություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները