Ֆրանսիան Բաստիլի գրավման օրը նշել է առանց զորահանդեսի

19:47   14 Հուլիս 2020    333

Ֆրանսիայի ազգային տոնը՝ հուլիսի 14-ին նշվող Բաստիլի գրավման օրն:

Ֆրանսիայում հուլիսի 14-ը որպես ազգային տոն նշվում է 1880 թվականից՝ ի պատիվ 1789 թվականին տեղի ունեցած Ֆրանսիական մեծ հեղափոխության, երբ այդ նույն օրը հեղափոխականները գրավեցին փարիզյան Բաստիլ բերդ-ամրոցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավանդական ռազմական զորահանդեսն այս տարի 1945 թվականից ի վեր առաջին անգամ չեղարկվել է: Շքերթի փոխարեն Ելիսեյան դաշտում հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել՝ քիչ թվով մասնակիցներով և առանց ռազմական տեխնիկայի: Կրճատված ծրագրով է իրականացվել նաև ավիացիոն շոուն: Միջոցառման ավարտին հրապարակում հնչել է «Մարսելյեզը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները