Փորձագետն ԱՄՆ-ում COVID-19-ով վարակման դեպքերի աճը բացատրել է մեկուսացման թերի ռեժիմով

22:15   14 Հուլիս 2020    343

ԱՄՆ-ի իշխանությունները չկարողացան մեկուսացման համընդհանուր ռեժիմ սահմանել, ինչի հետևանքով երկրում կորոնավիրուսը շարունակում է տարածվել՝ հայտարարել է ամերիկացի վարակաբան:

«Մենք լիովին չփակվեցինք, և ահա թե ինչու մեզ մոտ վեր է բարձրանում»,- մեջբերում են նրա խոսքը արևմտյան զանգվածային լրատվամիջոցները: Ֆաուչին նշել է, որ ԱՄՆ-ում ավելի վաղ հաջողվել էր հասնել օրական մոտավորապես 20 հազար դեպք համաճարակաբական իրավճակի հարաբերական կայունացման, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ու թեև, շարունակել է Ֆաուչին, խոսքը, միևնույնն է, վերաբերում էր բարձր ցուցանիշներին, սկսվել է սահմանափակիչ միջոցների վերացումը, ինչից հետո հիվանդացության բռնկումներ տեղի ունեցան Կալիֆոռնիայի, Արիզոնայի, Տեխասի, ֆլորիդայի նահանգներում: Նա ճշտել է, որ մի շարք նահանգներ սկսել են վերականգնել տնտեսական ակտիվությունն առանց անվտանգության չափանիիշների պահպանման:

Միևնույն ժամանակ Ֆաուչին այն կարծիքն է հայտնել, որ ԱՄՆ-ին անպայմանորեն անհրաժեշտ չէ կրկին փորձել լիակատար սպեկտրի սահմանափակումներ մտցնել: Նա պարզաբանել է, որ կարելի է «փոքր-ինչ դեպի հետ տալ, իսկ այնուհետեւ շարժվել հանձնարարականների խելամիտ պահպանմամբ, անել քայլ առ քայլ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները