Եվրամիությունը մտադիր է անվտանգ երկրների իր ցուցակից հանել Սերբիային եւ Չեռնոգորիային

20:55   14 Հուլիս 2020    369

Եվրամիությունը մտադիր է հանել Սերբիային եւ Չեռնոգորիային անվտանգ երկրների իր ցուցակից, որոնց քաղաքացիներին թույլատրվում են ուղեւորությունները ԵՄ:

Այսպիսի առաջարկ է արել ԵՄ-ում նախագահող Գերմանիան, եւ նրան աջակցել են մի շարք պետություններ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իսպանիան եւ Նիդեռլանդները, հայտնել են Reuters-ին պաշտոնատար անձինք, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ պաշտոնյաների, Բալկանյան երկու երկրները պետք է հանվեն ցուցակից` կորոնավիրուսի դեպքերի թվի աճի պատճառով:

ԵՄ երկրները քննարկել են նաեւ Ալժիրին եւ Մարոկկոյին հանելու հարցը, սակայն մեծամասնությունը դեմ է եղել դրան, քանի որ այնտեղ թվերը դեռ համեմատաբար ցածր են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները