Պեկինն ԱՄՆ-ին մեղադրել է ՉԺՀ-ի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների միջեւ տարաձայնություններ սերմանելու փորձի մեջ

21:17   14 Հուլիս 2020    362

Չինաստանը Միացյալ Նահանգներին մեղադրել է ՉԺՀ-ի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների միջեւ տարաձայնություններ սերմանելու մեջ:

«ԱՄՆ-ն վեճերում անմիջականորեն ներգրավված երկիր չէ։ Սակայն նրանք շարունակում են միջամտել այս հարցում»,- նշվում է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանության հայտարարության մեջ: «Կայունության պահպանման պատրվակով Միացյալ Նահանգները լարվածություն եւ առճակառում են առաջացնում տարածաշրջանում», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ներկայումս ապօրինի է համարում չինական ծովային գրեթե բոլոր պահանջները իր միջազգայնորեն ճանաչված ջրերից դուրս: Նոր դիրքորոշումը չի տարածվում ծովի մակերեսից վերեւ ցամաքային օբյեկտների վրա, որոնք իրենց բնույթով «տարածքային» են համարվում:

Ավելի վաղ ԱՄՆ-ը պնդում էր, որ Չինաստանի եւ նրա հարեւանների միջև ծովային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ ԱՄՆ-ի աջակցությամբ:

Պոմպեոյի հայտարարությունը կարեւոր փոփոխություն էր դարձել Հարավչինական ծովի նկատմամբ Ամերիկայի քաղաքականության մեջ, կարծում է Նանկինի համալսարանում Հարավչինական ծովի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Չժու ֆենը: Ըստ նրա՝ Չինաստանի պահանջները վիճարկող մյուս երկրները կարող են ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրել Ամերիկայի կողմից բացահայտ հայտարարված աջակցության պատճառով: «Սակայն այս անգամ ԱՄՆ-ն է դարձել դատավոր կամ դատարան, ինչը նոր անկայունության եւ լարվածության կհանգեցնի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները