Կորոնավիրուսի երկրորդ ալիքը ձմռանը Բրիտանիայում կարող է մինչեւ 120 000 մարդու կյանք տանել

21:08   14 Հուլիս 2020    334

Միացյալ Թագավորությանը ձմռանը սպառնում է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը, որի զոհեր, ամենավատ սցենարի դեպքում, կարող են դառնալ «մինչեւ 120 000 մարդ՝ 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021-ի հունիսը»:

Այսպիսի եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի Բժշկական գիտությունների ակադեմիայի պատրաստած զեկույցի հեղինակները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրա համահեղինակ, պրոֆեսոր Սթիվեն Հոլգեյթի խոսքերով՝ հաշվի առնելով, որ ձմռանը բրիտանացիները ավելի շատ ժամանակ են անցկացնում փակ տարածքներում, համավարակի երկրորդ ալիքի ժամանակ իրավիճակը «կարող էր ավելի լուրջ լինել, համեմատած նրա հետ, ինչի միջով մենք հիմա ենք անցնում»:

Այսպես կոչված, վերարտադրության բազային գործակիցը (R), որը ցույց է տալիս վիրուսի տարածման արագությունը, այժմ գտնվում է 0,7 - 0,9 մակարդակի վրա: Սա նշանակում է, որ 10 վարակված մարդիկ այժմ հասցնում են վարակել 7-9 մարդու: Ըստ գիտնականների մոդելավորման, այս ցուցանիշը 2020 թվականի սեպտեմբեր- 2021 թվականի հունիս ժամանակահատվածում կարող է աճել մինչեւ 1,7-ի: Հոլգեյթն ասել է, թե խոսքն այն մասին չէ, որ վատագույնից հնարավոր չէ խուսափել, սակայն «նման հնարավորություն, ըստ մոդելավորման, գոյություն ունի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները