ԱՄՆ-ում իրականացվել է առաջին դաշնային մահապատիժը 17 տարվա ընթացքում

21:42   14 Հուլիս 2020    514

ԱՄՆ-ում իրականացվել է առաջին դաշնային մահապատիժը 17 տարվա ընթացքում:

«Այս գործով հայցվորները ապացույցներ չեն ներկայացրել, որոնք անհրաժեշտ էին վերջին պահին դաշնային դատարանի միջամտությունը հիմնավորելու համար: Նման վճիռները վերջին պահին պետք է ծայրահեղ բացառություն լինել, այլ ոչ թե՝ նորմ»,- հայտարարել է Գերագույն դատարանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լին դատապարտվել էր 1996 թվականին Արկանզասում ընտանիքի երեք անդամների սպանության համար, սակայն զոհերի որոշ հարազատներ դեմ էին հանդես եկել նրա մահապատժին։

«Ես դա չեմ արել։ Ես շատ սխալներ եմ գործել իմ կյանքում, բայս ես չեմ սպանել,- ասել է Լին մահապատժից առաջ իր վերջին խոսքում։- Դուք անմեղ մարդու եք սպանում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները