Սինգապուրի տնտեսությունը 41%-ով կրճատվել է

22:53   14 Հուլիս 2020    315

Սինգապուրի տնտեսությունը ապրիլ-հունիս ամիսներին անկում է ապրել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվելով 12,6%-ով։

Երեքշաբթի հրապարակված նախնական տվյալները ցույց են տվել, որ ապրիլ-հունիս ամիսներին երկրի տնտեսությունը եռամսյակային կտրվածքով կրճատվել է 41,2%-ով, քանի որ քաղաք-պետությունը, որը զգալիորեն կախված է առեւտրից եւ զբոսաշրջությունից, մտցրել է կորոնավիրուսի համավարակի կանխմանն ուղղված նախազգուշական միջոցներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս տարվա առաջին եռամսյակում տնտեսությունը կրճատվել է 0.3%-ով, իսկ եռամսյակային կտրվածքով`3,3%-ով: Վերջին եռամսյակի ամենամեծ անկումը տեղի է ունեցել շինարարության ոլորտում, որը, մեկ տարի առաջվա հետ համեմատած, կրճատվել է 55%-ով, իսկ եռամսյակային կտրվածքով՝ 96%-ով: Արտադրանքը եռամսյակի կտրվածքով նվազել է 23%-ով, սակայն նախորդ տարվա համեմատ՝ աճել է 2,5%-ով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները