Բենքսին լոնդոնյան մետրոյի վագոնները զարդարել է կորոնավիրուսի թեմայով գրաֆիտիներով և ցույց է տվել

23:45   14 Հուլիս 2020    431

Սթրիթ արտի բրիտանացի վարպետ Բենքսին լոնդոնյան մետրոյի վագոնները զարդարել է «Քովիդ-19»-ի թեմայով գրաֆիտիներով:

Նկարիչը, որին դեռևս հաջողվում է պահպանել իր անձի գաղտնիությունը, վագոնների պատերին ու պատուհաններին նկարչություն է արել օրը ցերեկով՝ մետրոյի աշխատանքի ժամանակ: Նա հագնված է եղել ախտահանում իրականացնողի համազգեստով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Բենքսիի նոր նկարչական ակցիայի թեման դիմակի կրումն է դարձել: Նա վագոնների ներսում պատկերել է սև առնետների, որոնք խորհրդանշում են բողոքն ու անհարմարվողականությունը: Առնետների հետ նա պատկերել է նաև դիմակներ՝ տարբեր կերպարներ ստեղծելով կրծողների օգնությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները