Ամերիկյան գաղտնի ընկերությունը լրտեսական գործիքներ է մշակում

23:54   14 Հուլիս 2020    366

Mitre ընկերությունը ղեկավարում է, թերեւս, ամերիկյան կառավարության ամենագաղտնի գիտատեխնոլոգիական լաբորատորիաները: Նրա նախագծերից են սոցիալական ցանցերում լուսանկարներից կենսաչափական տեղեկատվության հավաքագրումը:

Ընկերությունը նաեւ պայքարում է COVID-19-ի դեմ, մասնակցել է GPS-ի եւ ամերիկյան առաջին ՀՕՊ համակարգի ստեղծմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Mitre-ը հատուկ փորձարարական պետական կառույց է, որն ունի շուրջ 8000 աշխատակից եւ հարկ վճարողների տարեկան 1-2 միլիարդ դոլար բյուջե, 60 տարի շարունակ կառավարության համար նոր տեխնոլոգիաներ է ստեղծում:

Կազմակերպության գլխավոր գրասենյակը տեղակայված է Վիրջինիա նահանգի Մաքլեյն քաղաքում բլրի վրա չորս աշտարակներում: Mitre-ի հետազոտական կենտրոններում համակարգչային մասնագետները ու ինժեներները մշակում են թվային գործիքներ՝ Ամերիկայի ամենակարեւոր ռազմական, պաշտպանական եւ հետախուզական ծառայությունների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները