Գիտնականները ստեղծել են փայտանյութը թվագրելու նոր մեթոդ

09:01   15 Հուլիս 2020    360

Եվրոպացի գիտնականների ներկայացրած փայտանյութի տարիքը որոշելու մոլեկուլյար մեթոդը կարելի է կիրառել փայտից պատրաստված իրերը հստակ թվագրելու համար։

Ինչպես գրում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն, մեթոդը շատ պահանջված կլինի հնագիտական հետազոտություններում։

Առ այսօր պատմաբաններն ու հնագետները կիրառում էին միայն երկու մեթոդ փայտանյութի տարիքը որոշելու համար՝ ռադիոածխածնային հետազոտություն, ինչպես նաեւ տարեկան օղակների թվով (դենդրոքրոնոլոգիա)։ Երրորդ մեթոդը՝ մոլեկուլյար անալիզը, թույլ կտա ճշտել եւ լրացնել հնագույն փայտե արտեֆակտներն ուսումնասիրելու արդյունքում ստացված տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վիենայի համալսարանից Ֆիզիկայի եւ նյութաբանության ինստիտուտի աշխատակից Յոհանես Թինթներ Օլիֆիերսի խոսքով՝ նոր տեխնոլոգիան հիմնված է մոլեկուլյար փոփոխությունների անդառնալիությունը, որոնք դարերի ընթացքում առաջանում են օրգանիկ նյութերում։ Փոփոխությունները, որոնց վերաբերում է խոսքը, կարելի է ուսումնասիրել ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի տեխնոլոգիայի միջոցով։

Գիտնականներն արդեն ստուգել են փայտանյութը թվագրելու նոր մեթոդը եղեւնու նմուշների վրա, ուսումնասիրվել են դենդրոքրոնոլոգիայի կիրառմամբ։ Նոր մեթոդի ճշգրտությունը դեռեւս հեռու է իդեալականից, սակայն գիտնականները խոստանում են բարձրացնել այն ժամանակի ընթացքում։ Արդեն այսօր ճշգրտությունը կարելի է ավելացնել բազմակի անալիզի ճանապարհով, նշում են գիտնականները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները