Չինաստանում կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք է հաստատվել

09:26   15 Հուլիս 2020    405

Չինաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք է հայտնաբերվել:

Նրանցից 6-ն այժմ հիվանդության ակտիվ շրջանում է, իսկ 4-ն անախտանիշ է: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Չինաստանի պետական առողջապահական հանձնաժողովին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ գրանցված բոլոր 10 դեպքերը բերովի են: Նախօրեին գրանցվել էր վարակման 8 դեպք: Նախորդ տարվա դեկտեմբերից սկսած Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 4 հազարի:

Գրանցվել է ընդհանուր վարակման 83 611 դեպք, որոնցից 1988-ը՝ բերովի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները