Շվեդիայում գանձերի քարտեզով հավելված են թողարկել

09:14   15 Հուլիս 2020    393

Նոր բջջային հավելվածը, որը հայտնվել է Շվեդիայում, կօգնի հավասարաչափ բաշխել մարդկանց Հելսինբորգ քաղաքի լողափերին:

Այստեղ աշխատում են ավելի քան երկու տասնյակ լողափեր, սակայն մարդիկ ինչ-ինչ պատճառներով ընտրում են դրանցից միայն մի քանիսը, բայց այժմ, երբ թողարկվել է «գանձերի քարտեզ» հավելվածը, խնդիրը պետք է որ լուծվի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հելսինբորգը տեղակայված է Շվեդիայի եւ Դանիայի միջեւ ընկած նեղուցի ափին։

Կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում այս վայրը շատ հանրահայտ է դարձել հանգստացողների շրջանում: Մարդիկ ընտրել են չորս լողափեր, իսկ մնացած ինը դատարկ են: Իրավիճակը, որը սպառնում է COVID-19-ի նոր բռնկումներով, ստիպել է քաղաքային իշխանություններին ստեղծել հատուկ հավելված, որն իրենից ներկայացնում է գանձերի քարտեզի նման մի բան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները