Գիտնականները պարզել են, թե ինչպես է մատների երկարությունը ազդում եկամտի վրա

10:25   15 Հուլիս 2020    392

Բրիտանացի գիտնականները ցուցամատի ու մատնեմատի երկարության տարբերության եւ անձի նյութական բարեկեցության միջեւ օրինաչափություն են գտել:

Նրանք ենթադրել են, որ կապը կարող է պայմանավորված լինել տեստոստերոնի ազդեցությամբ:

Մասնագետները 15 000 մարդու մասնակցությամբ փորձ են անցկացրել: Փորձարկվողներին հարցեր են տվել իրենց կյանքի որակի մասին եւ չափել են վերջույթների երկարությունը: Պարզվել է, որ կանայք, ում ցուցամատը ավելի կարճ է մատնեմատից, ավելի մեծ եկամուտ ունեն: Տղամարդկանց մոտ ամեն ինչ ճիշտ հակառակն է: Գիտնականները դա կապում են տեստոստերոնի մակարդակի հետ, ինչը ազդում է ինչպես վերջույթների չափի, այնպես էլ առաջնորդական հատկանիշների եւ աշխատանքի մեջ հաջողության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, այն մարդիկ, ում ցուցամատը մատնեմատից երկար է, գերազանց արդյունքներ են ցուցաբերել բանավոր հիշողության առաջադրանքներեւմ: Սակայն նրանց չի հաջողվել առանձնակի հաջողությունների հասնել սպորտում, նշվում է Oanews-ի հոդվածում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները