Apple-ը Samsung-ին եծ տուգանք է վճարել

10:02   15 Հուլիս 2020    341

Apple-ը Samsung- ին վճարել է մեծ տուգանք, որը նախատեսված է եղել OLED վահանակների մատակարարման պայմանագրերով:

Վերլուծաբաններն ուսումնասիրել են կորեական ընկերության հաշվետվությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար՝ եկամուտը գնահատելով 64 միլիարդ դոլար: Մասնագետները ստուգել են The Elec կորեական հրատարակության այն տեղեկատվությունը, որ շահույթի չափը ձեւավորվել է նաեւ Apple-ի վճարած 900 միլիոն դոլար տուգանքի պատճառով: Ըստ DSCC-ի, վճարումն իրականում կազմել է մոտ 950 միլիոն դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամերիկյան ընկերությունը Samsung-ին վճարել է տուգանք, որը նշանակվել է ավելի քիչ OLED վահանակներ ձեռք բերելու համար, քան նախատեսված է եղել պայմանագրում: Վերլուծաբանները եզրակացրել են, որ Apple- ը ստիպված է եղել ձեռք բերել ավելի քիչ մասեր՝ սմարթֆոնների շուկայում 2020-ի սկզբին պահանջարկի անկման պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները