ԱՄՆ-ն ամբողջությամբ Չինաստանին է մեղադրում աշխարհում կորոնավիրուսի տարածման համար

11:03   15 Հուլիս 2020    363

ԱՄՆ իշխանություններն ամբողջությամբ Չինաստանին են մեղադրում կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը թաքցնելու եւ վարակն ամբողջ աշխարհում տարածելու համար: Նման հայտարարությամբ երեքշաբթի հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ:

«Մենք Չինաստանին ամբողջությամբ պատասխանատու ենք համարում վիրուսը եւ դրա տարածումն ամբողջ աշխարհում թաքցնելու համար: Նրանք կարող էին կանգնացնել այն, նրանք պետք է այն կանգնեցնեին»,- ասել է ԱՄՆ առաջնորդը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ առճակատումը սրվել է համավարակի ֆոնին։ Թրամփն ավելի վաղ բազմիցս կրկնել էր, որ ՉԺՀ-ին պատասխանատու է համարում համավարակի տարածման համար: Վաշինգտոնը մեղադրում է Պեկինին վիրուսի ծագման եւ տարածման մասշտաբների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ: Ապրիլի 29-ին Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յուչենը NBC-ին տված հարցազրույցում ընդգծել էր, որ Պեկինը «որեւէ տեղեկատվություն չի թաքցրել» կորոնավիրուսի մասին: Նա ափսոսանք էր հայտնել առ այն, որ «որոշ քաղաքական գործիչներ օգտագործում են վիրուսի հետ կապված իրավիճակը Չինաստանին զրպարտելու համար»:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները