Խորվաթիայում էլեկտրական հեծանիվ են ստեղծել, որը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 200 կմ

11:14   15 Հուլիս 2020    325

Խորվաթական Rimac Automobili եւ Greyp Bikes ընկերությունների ինժեներները էլեկտրական հեծանիվ են մշակել, որի գլխավոր առանձնահատկությունն է առավել քան պատկառելի ինքնավարությունը:

G12H անունը ստացած էլեկտրահեծանիվը կարող է ամբողջությամբ լիցքավորված մարտկոցով հաղթահարել 200 կիլոմետրից ավելի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

240 կիլոմետր՝ ահա այսպիսի տարածություն է հնարավոր հաղթահարել G12H-ով, որի մարտկոցը 100 տոկոսով լիցքավորված է: Սա, ի դեպ, 2 անգամ ավելի է, քան համանման տրանսպորտի շարքում նախորդ ռեկորդը: Նոր էլեկտրահեծանիվը ստեղծողները նշում են, որ ռեկորդային ինքնավարության հաջողվել է հասնել հզոր՝ 3 կՎտժ մարտկոցի շնորհիվ, որը ստեղծվել է ամենաժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Նոր երկանիվ էլեկտրատրանսպորտի առավելագույն արագությունը կազմում ժամում 45 կմ: Այսինքն՝ այն վարելու համար վարորդական իրավունքի անհրաժեշտություն չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները