Ոսկու միջին տարեկան գինը կավելանա ավելի քան 20 տոկոսով

11:25   15 Հուլիս 2020    305

2020 թվականին ոսկու միջին տարեկան գինն աճելու է ավելի քան 20 տոկոսով, նշվում է Ազգային վարկանշային գործակալության (NRA) գնահատականում:

Ոսկին ավանդական պաշտպանական ակտիվներից մեկն է տնտեսական անկայունության ժամանակաշրջանում, հիշեցնում են փորձագետները: Ընթացիկ դժվարությունները բացառություն չէին. ոսկու գինն ամռանը հասել էր առավելագույնի 2012 թվականից ի վեր՝ տարեսկզբից այլ ակտիվների գների անկման ֆոնին աճելով 14 տոկոսով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աշխարհի խոշորագույն տնտեսություններում ընդունված ֆինանսական օգնության լայնածավալ ծրագրերը մեծացնում են գնաճի ռիսկերը, որոնց իջեցման համար ավանդաբար գործիք է դառնում ոսկին, նշում են վերլուծաբանները: «Ոսկու միջին տարեկան գինը 2020 թվականին կաճի ավելի քան 20 տոկոսով: Տարվա առաջին կիսամյակում ոսկու գինը տարեկան կտրվածքով աճել է 26 տոկոսով՝ հասնելով առավելագույնի վերջին ութ տարվա ընթացքում»,- նշվում է ԱՎԳ-ի նյութերում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները