6G բջջային կապի նոր ստանդարտը կարող է հայտնվել 2028 թվականին

11:38   15 Հուլիս 2020    334

Չնայած 5G ցանցերը նոր-նոր են տարածվում առանձին պետություններում, հարավկորեական Samsung-ն արդեն ներկայացրել է նոր ստանդարտի՝ 6G-ի իր տեսլականը:

Ընկերությունում կարծում են, որ 6G-ի կոմերցիոն կիրառումը կսկսվի 2028 թվականին, իսկ սպառողները կկարողանան կապի նոր ստանդարտից օգտվել ուղիղ 10 տարի հետո՝ 2030 թվականին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում՝ առայժմ պարզ չէ, թե 6G ցանցերն ինչպես են կոնկրետ աշխատելու: Էլեկտրակապի միջազգային միությունը այս ուղղությամբ աշխատանքները սկսելու է միայն հաջորդ տարվանից: Հարավկորեացիների զեկույցում նշված է, որ կապի նոր ստանդարտների մշակման ժամկետները զգալիորեն կրճատվել են, եթե համեմատելու լինենք 2G-ից անցումը 5G-ին:

Սպասվում է, որ 6G ստանդարտը կկենտրոնանա արտադրողականության, ճարտարապետության եւ հուսալիության վրա: Տվյալների փոխանցման արագությունը պետք է աճի մինչեւ 1000 Գբիթ/վ: Իսկ հապաղումը կնվազի մինչեւ 0,1 մվ: Մասնագետները կարծում են, որ 6G-ի հիմնական «հաճախորդներն» են լինելու մարդիկ եւ մեքենաները: Դրանից բացի, կհայտնվեն բարձրորակ հոլոգրամներ՝ հենց այդպիսիք են ցույց տրվել «Աստղային պատերազմներում»:

Հեռահաղորդակցության փորձագետ Ալեքսեյ Բոյկոյի կարծիքով՝ կասկածներ չի հարուցում այն փաստը, որ աշխարհը տեղաշարժվում է հիպերմիացման եւ մեր կյանքի տարբեր ասպեկտներում արհեստական ինտելեկտի ակտիվ կիրառման ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները