Թրամփի զարմուհին նոր գրքում կասկած է հայտնել ԱՄՆ նախագահի հոգեկան առողջության վերաբերյալ

12:04   15 Հուլիս 2020    354

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընտանիքի բացասական ազդեցության պատճառով զուրկ է այլ մարդկանց կարեկցելու ունակությունից եւ տառապում է բազմաթիվ բարդույթներից:

Նման պնդմամ է հանդես եկել ԱՄՆ առաջնորդի զարմուհի Մերի Թրամփը՝ իր «Չափազանց շատ ​​եւ երբեք ոչ բավարար. Ինչպե՞ս է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքում, որը հայտնվել է վաճառքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ առաջնորդի զարմուհին, ով կլինիկական հոգեբանության դոկտորի աստիճան ունի, նշում է, որ մանկության տարիներին Դոնալդ Թրամփի աշխարհայացքը ձեւավորող գործոններից մեկը ձգտումն էր ամեն գնով արժանանալ իր հոր՝ Ֆրեդերիկ Թրամփի հավանությանը։ Ըստ հեղինակի՝ պայմանները, որոնցում մեծացել եւ դաստիարակվել է ԱՄՆ առաջնորդը, զրկել են նրան կարեկցելու ունակությունից, ինչպես նաեւ կտրել են նրա կապն իրական աշխարհի հետ։

ԱՄՆ առաջնորդի զարմուհին, վկայակոչելով կլինիկական հոգեբանի իր անձնական փորձը, պնդում է, որ իր հորեղբոր մոտ առկա են «նարկիսիզմի բոլոր ինը կլինիկական նշանները»: «Բանն այն է, որ Դոնալդի պաթոլոգիաներն այնքան համալիր բնույթ են կորւմ, իսկ նրա վարքագիծը երբեմն այնքան անբացատրելի է, որ ճշգրիտ եւ հավասարակշռված ախտորոշման համար անհրաժեշտ է հոգեբանական եւ նյարդաֆիզիոլոգիական թեստերի մի ամբողջ շարք անցկացնել, ինչին նա երբեք չի համաձայնի»,- գրում է Մերի Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները