Վաղ ամուսնությունը կարող է մեծացնել ալկոհոլի հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը

12:37   15 Հուլիս 2020    225

Երիտասարդ հասակում ամուսնանալը կարող է ռոմանտիկ թվալ, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ամուսնանում են մինչեւ 21 տարեկանը, ավելի հավանական է, որ ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունենան: Գիտնականները գնահատել են գենետիկորեն ալկոհոլիզմի հակում ունեցեղ 1000 մարդու ընտանեկան կարգավիճակը եւ ալկոհոլային սովորությունները:

Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ամուսնացել են երիտասարդ հասակում, հարբեցողության ավելի մեծ ռիսկի են ենթարկվել, քան նրանք, ովքեր ամուսնացել են ավելի հասուն տարիքում: Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուսնությունը կարող է պաշտպանել ալկոհոլի չարաշահումից, սակայն նոր ուսումնասիրությունը ենթադրում է, որ դա ճիշտ է միայն ավելի մեծահասակ մարդկանց համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջերս վաղ ամուսնությունները ավելի հազվադեպ են դարձել: Այսպես, Մեծ Բրիտանիայում 2019-ին դեռահաս տարիքում ամուսնացել է ավելի քան 1700 մարդ: Սա կտրուկ հակասում է անցյալ դարի կեսի իրավիճակին, երբ ավելի քան 60 000 բրիտանացիներ 1950-ին ամուսնացան իրենց 20-ամյակի նախօրեին:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այժմ բրիտանացի կանայք միջին հաշվով ամուսնանում են 35 տարեկանում, տղամարդկանց համար միջին տարիքը 38-ն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները