Բրիտանիան զիջել է ԱՄՆ-ի ճնշումներին եւ հավանություն տվել Huawei-ի սարքավորումների փուլային դուրսբերմանը

12:46   15 Հուլիս 2020    333

Մեծ Բրիտանիան զիջել է ԱՄՆ-ի ճնշումներին եւ հավանություն տվել իր 5G ցանցից հեռակոմունիկացիոն հսկա Huawei-ի սարքավորումների փուլային դուրսբերմանը՝ չնայած Պեկինի կողմից վրեժխնդրության նախազգուշացումներին։

Լոնդոնի դիրքորոշման փոփոխությունը մեծ հաղթանակ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար՝ Չինաստանի հետ իր աշխարհաքաղաքական եւ առեւտրային պայքարում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայն այդ որոշումը սպառնում է ավելի փչացնել Բրիտանիայի հարաբերությունները Չինաստանի հետ եւ մեծ ծախսեր կբերի բրիտանական բջջային օպերատորների համար, որոնք գրեթե 20 տարի օգտագործում են Huawei-ի սարքավորումները:

Թվային տեխնոլոգիաների նախարար Օլիվեր Դոուդենի հայտարարությունը եղել է վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Ազգային անվտանգության խորհրդի հանդիպումից հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները