ԱՄՆ-ը մտադիր է թուլացնել ուսանողների համար վիզաների արգելքը

12:55   15 Հուլիս 2020    332

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է մեղմել ավելի վաղ ընդունված որոշումը, ըստ որի օտարերկրյա ուսանողները պետք է լքեն երկիրը, եթե աշնանը համալսարանական դասընթացներն առցանց անցնեն:

Աղբյուրների համաձայն, ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության նման արգելքը խիստ քննադատության է ենթարկվել համալսարանական կառույցների և արտասահմանցի ուսանողների կողմից: Որոշումը քննադատության է ենթարկվել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների և նահանգների իշխանությունների կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշում է պարբերականը, Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը կարող է փոփոխել այդ կանոնները՝ նախքան դրանք պաշտոնապես ուժի մեջ կմտնեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները