Պենտագոնը հավաստել Է Աֆղանստանում հինգ ռազմակայաններից ԱՄՆ-ի ուժերի հեռանալը

13:37   15 Հուլիս 2020    539

Պենտագոնը պաշտոնապես հավաստել է Միացյալ Նահանգների ուժերի հեռանալն Աֆղանստանի տարածքի հինգ ռազմակայաններից, ինչպես նաև զորքերի թվաքանակի կրճատումը մինչև այն մակարդակ, որը նախատեսված է Վաշինգտոնի և «Թալիբան» արմատական շարժան միջև կնքված հաշտության համաձայնագրով:

Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանի հայտարարության մեջ, որը տարածվել է հուլիսի 14-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի թվաքակազմը մնում է 8,5 հազարի շրջանում, իսկ հինգ ռազմակայանները, որոնք նախկինում զբաղեցնում էին ԱՄՆ-ի ուժերը, հանձնվել են աֆղան գործընկերներին»,- նշել է նա: Ավելի վաղ Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչն Աֆղանստանի TOLONews հեռուստաալիքին հայտնել էր, որ ԱՄՆ-ը փակել է ռազմակայանները Հիլմենդի, Ուրուզգանի, Պատիկայի և Լագմանի նահանգներում:

Փետրվարի 29-ին Կատարի մայրաքաղաքում Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադի և թալիբների ներկայացուցիչ մոլլա Աբդուլա Ղանի Բարադարի կողմից ստորագրված համաձայնագրին համպատասխան Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները և կոալիցիան մտադիր են 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից դուրս բերել բոլոր զորքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները