Առաջատար ամերիկյան բանկերը բոյկոտում են ԱՄՆ նավթագազային ոլորտի վարկավորումը

13:56   15 Հուլիս 2020    298

ԱՄՆ խոշորագույն բանկերը, խախտելով ԱՄՆ հակամենաշնորհային օրենքները, հրաժարվում են վարկեր տրամադրել երկրի նավթագազային ընկերություններին, որոնք դժվարին վիճակում են հայտնվել ածխաջրածնային հումքի ցածր գների եւ կորոնավիրուսային համավարակի հետեւանքների պատճառով:

Այս մասին երեքշաբթի Wall Street Journal-ին հայտնել է Եվրամիությունում Միացյալ Նահանգների նախկին մշտական ​​ներկայացուցիչ Բոյդեն Գրեյը, ով ղեկավարում է Boyden Grey & Associates փաստաբանական ընկերությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ նրա՝ ԱՄՆ բանկերը «փաստացի բոյկոտում են ԱՄՆ նավթագազային հատվածը՝ առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ գտնվելով շրջակա միջավայրի պաշտպանության ջատագովների ճնշման տակ»:

Սովորական իրավիճակում ֆինանսական կառույցները, ընդհակառակը, մրցում են միմյանց հետ՝ կորպորատիվ հաճախորդներին վարկեր տրամադրելու հնարավորություն ստանալու համար: Նման մրցակցությունը նպատակաուղղված է խթանելու կապիտալի բաշխմանը եկամտաբեր նախագծերի իրականացման համար, որոնք իրենց հերթին ապահովում են ապրանքների եւ ծառայությունների մատչելի գներով տրամադրումը սպառողներին, պարզաբանել է փաստաբանը, ում ընկերությունը ներկայացնում է ամերիկյան էներգետիկ ընկերությունների շահերը:

Հրապարակման համաձայն՝ Citibank-ը, Goldman Sachs-ը, JPMorgan Chase-ը, Morgan Stanley-ն եւ Wells Fargo բանկերը գրեթե միաժամանակ դադարել են իրացվելությամբ հագեցնել ԱՄՆ նավթագազային ոլորտը: Այս ֆինանսական հաստատությունները նույնիսկ խոստացել են դադարեցնել Արկտիկայում նավթի հետախուզման հետ կապված նախագծերի եւ ածուխի արդյունահանման ոլորտում վարկավորումը:

Խոշոր բանկերի մեջ միակ բացառությունը դեռ Bank of America-ն է: Աշխարհի խոշորագույն BlackRock ներդրումային հիմնադրամը դեռ այս տարվա հունվարին հայտարարել էր, որ չի զբաղվի ձեռնարկությունների գործերով, որոնց՝ ածուխի օգտագործումից ստացված հասույթի բաժինը գերազանցում է 25 տոկոսը, հիշեցրել է Գրեյը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները