Չինաստանը պայքարում է վերջին տասնամյակների ամենասարսափելի ջրհեղեղների դեմ

14:07   15 Հուլիս 2020    215

Կորոնավիրուսի համավարակը մեծ հարված է հասցրել Չինաստանի տնտեսությանը, և մինչ երկիրն իր ամբողջ ջանքերն ուղղել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեմ պայքարին, արդեն շաբաթներ տևող ջրհեղեղները երկրորդ մեծ հարվածն էին երկրի համար։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ջրհեղեղներից առավել տուժած շրջաններից մի քանիսը կորոնավիրուսից տուժած շրջաններն են, այդ թվում՝ կորոնավիրուսի օջախ համարվող Հուբեյ նահանգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թեև ամառային ջրհեղեղները Չինաստանում հաճախակի երևույթ են, այս տարի ջրհեղեղներն առավել ինտենսիվ և կործանարար են։ Ջրհեղեղների մասին հաղորդումներ են ստացվում մայրցամաքային Չինաստանի 31 նահանգներից 27-ում, և որոշ տեղերում ջրի մակարդակը հասել է վտանգավոր բարձրության։

Հուլիսի 13-ի դրությամբ ջրհեղեղների հետևանքով 141 մարդ զոհվել կամ անհետ կորել է, իսկ 28 հազար տուն՝ փլուզվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները