Թրամփի զարմուհին իր գրքում կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի հոգեբանական առողջությանը

14:13   15 Հուլիս 2020    217

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհին՝ Մերին իր նոր ՝ «Չափից շատ և երբեք ոչ բավարար. Ինչպե՞ս իմ ընտանիքը ստեղծեց աշխարհում ամենավտանգավոր մարդուն» գրքում, որն արդեն լույս է տեսել, հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը զուրկ է այլ մարդկանց կարեկցելու ունակությունից եւ տառապում է բազմաթիվ բարդույթներից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ առաջնորդի զարմուհին, ով կլինիկական հոգեբանության դոկտորի աստիճան ունի, նշում է, որ մանկության տարիներին Դոնալդ Թրամփի աշխարհայացքը ձեւավորող գործոններից մեկը ձգտումն էր ամեն գնով արժանանալ իր հոր՝ Ֆրեդերիկ Թրամփի հավանությանը։ Գրքի հեղինակի խոսքով ՝ Թրամփը փորձել է խուսափել հոր կողմից անհամաձայնության արժանանալուց:

«Ֆրեդերիկ Թրամփ ավագն այլասերել է իր որդու աշխարհընկալումը եւ խախտել է աշխարհում գոյատեւելու նրա կարողությունը»,- պնդում է Մերին:

Նրա խոսքերով, պայմանները, որոնցում մեծացել եւ դաստիարակվել էԱՄՆ առաջնորդը, բթացրել են Դոնալդ Թրամփի՝ այլ մարդկանց կարեկցելու ունակությունը, այդ թվում՝ հարազատներին, ինչպես նաեւ կտրել են նրա կապն իրական կյանքի հետ:

Բացի դրանից, Մերին իր գրքում հայտարարել է Թրամփի մոտ ինքնասիրահարվածության առկայւթյան մասին, ընդգծելով նրա թույլ բնավորությունը:

«Նրա հպարտությունը շատ փխրուն է և անընդհատ պետք է ինչ-որ բանով ամրապնդվի, քանի որ նա խորապես գիտակցում է, որ ինքն այն չէ, ինչ ուզում է ցույց տալ»,-գրել է նա:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Մերի Թրամփի հրապարակումը «ստերի ժողովածու» է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները