Կոլումբիայում ողջ տղամարդուն մահացած են հայտարարել և չեն ցանկացել դուրս բերել դիահերձարանից

15:58   15 Հուլիս 2020    359

Կոլումբիայի հիվանդանոցներից մեկում հիվանդին մահացած են հայտարարել և ուղարկել դիահերձարան, սակայն հարազատներն այնտեղ նրան ողջ են հայտնաբերել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է El Nacional-ը:

Հաղորդվում է, որ 67-ամյա Խուան Խոսե Մունոս Ռոմերոն հիվանդանոց էր տեղափոխվել արյան բարձր ճնշմամբ: Հուլիսի 6-ին բժիշկները հայտարարել էին, որ նա մահացել է: Հարազատները չեն հավատացել, սակայն նրանց թույլ չի տրվել տեսնել մարմինը կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով:

Ավելի ուշ Ռոմերոյի դուստրն ի վերջո կարողացել է դիահերձարան մտնել, որտեղ տեսել է, որ իր հայրը շնչում է և նրա աչքերը բաց են: Բժիշկները նրան փորձել են համոզել, որ դա մահվանից հետո տեղի ունեցող բնական ռեակցիա է, բայց դուստրը չի հավատացել բժիշկներին և որոշել է հորը տեղափոխել այլ կլինիկա:

Այժմ Ռոմերոն բուժում է անցնում:

Ռոմերոյի որդին տեղեկացրել է, որ դիահերձարանում մնալն ազդեցություն է թողել հոր վրա, այժմ նա տառապում է նաև իշեմիայով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոլումբիա  


Վերնագիրի այլ պիտակները