Իլհամ Ալիև. Ադրբեջանը՝ գեներալ-մայորի և գնդապետի զոհվելու վրեժը լուծել է

15:00   15 Հուլիս 2020    471

Չորեքշաբթի Ադրբեջանի նախագահը կապ է հաստատել՝ Հայաստանի հետ սահմանին ընթացող մարտերում զոհված՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզաևի ընտանիքների հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով զրուցել է՝ հուլիսի 14-ին տեղի ունեցած մարտերում հերոսաբար զոհված՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի մոր՝ Սամայայի և գնդապետ Իլգար Միրզաևի որդու՝ Էլվինի հետ»,- նշվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զրույցի ընթացքում նախագահը խոր ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին, մաղթել է համբերություն:

Ի.Ալիևը նշել է, որ Հայրենիքի համար զոհված զինծառայողների հերոսությունը երբեք չի մոռացվի, նրանց վրեժը առնվել է և առնվելու է, նրանց արյունը գետնին չի մնա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ սահմանին կատարված միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ղեկավարության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները