Նշվել են 2020 թվականին ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր երկրները

22:36   15 Հուլիս 2020    362

2020 թվականին ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր երկրների թվում առաջին տեղում է հայտնվել Վենեսուելան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վկայում են Numbeo վերլուծական ծառայության տվյալները, որը համեմատում է աշխարհում հանցագործությունների վիճակագրությունը: Ամբողջական զեկույցը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:

Այսպես՝ մասնագետների տեղեկություններով՝ Վենեսուելայում հանցավորության համաթիվը կազմում է 84,36, իսկ անվտանգության համաթիվը՝ 15,64:

Հակավարկանիշի երկրորդ տեղում է Պապուա Նոր Գվինեան, որտեղ հանցավորության համաթիվը հավասար է գրեթե 80-ի, հաջորդում է Հարավային Աֆրիկան (77,3) եւ Աֆղանստանը (76,9):

Ամենավտանգավոր երկրների թոփ 10-ում են հայտնվել Հոնդուրասը (76,6), Տրինիդադ եւ Տոբագոն (72,4), Բրազիլիան (68,3), Գայանան (68,1), Սալվադորը (67,8) եւ Սիրիան (67,4):

Hayatsk.info

Հեշթեգներ: Numbeo  


Վերնագիրի այլ պիտակները