Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

16:28   15 Հուլիս 2020    414

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Թուրքիայի նախագահականից հաղորդում են, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների և հատկապես լիբիական ճգնաժամի կարգավորման խնդիրները։

Հայտարարության մեջ ասվում է, որ «Նախագահները համակարծիք են եղել երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու և Լիբիայում տևական խաղաղության հասնելու հարցում։ Համաձայնության են եկել միմյանց հետ ավելի սերտ աշխատել որպես 2 դաշնակից պետություն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները