Ալժիրի դատարանը 10 տարվա բանտարկության է դատապարտել երկրի երկու նախկին վարչապետների

16:37   15 Հուլիս 2020    225

Ալժիրի դատարանը 10 տարվա բանտարկության է դատապարտել երկրի նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյային եւ Աբդելմալեք Սելյալին՝ գործարար Մուհիդին Թահքութին ապօրինի արտոնությունների տրամադրման գործով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 15-ին այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Ավելի վաղ նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյան եւ Աբդելմալեք Սելյալը 12-ական տարվա բանտարկության էին դատապարտվել կոռուպցիայի համար: Նրանք արդեն կրում են պատիժը:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները