Հայտնի է դարձել Լուկաշենկոյի աշխատավարձի չափը

17:35   15 Հուլիս 2020    377

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամսական շուրջ 4000 դոլար է վաստակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնի է դարձել հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախագահի թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրից, գրում է eadaily.com կայքը:

Հայտարարագրի համաձայն` բելառուս առաջնորդը 2019 թվականին հայտարարագրել է 117 000 բելառուսական ռուբլուց մի փոքր ավելի (շուրջ 48 000 ԱՄՆ դոլար) եկամուտ` որպես աշխատավարձ: Միևնույն ժամանակ «անշարժ գույք (տներ, հողամասեր, բնակարաններ, ավտոտնակներ և այլ կառույցներ)» և «այլ ունեցվածք» սյունակներում նշված է «չկա»:

Բացի այդ, ըստ հայտարարագրի, Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է ամուսնացած լինել Գալինա Լուկաշենկոյի հետ: 2019 թվականին նախագահի կնոջ եկամուտները կազմել են շուրջ 5500 բելառուսական ռուբլի (շուրջ 2300 ԱՄՆ դոլար), որը կուտակվել է թոշակից և արժեթղթերից:

Բելառուսի նախագահի կնոջն է պատկանում 196 քառակուսի մետր տարածքով բնակելի տուն և 0,1498 հա տարածքով հողամաս Շկլովում, ինչպես նաև Բ. Մեժնիկ գյուղում գտնվող 54 քառակուսի մետր տարածքով տան սեփականության իրավունքի կեսը:

«Այլ ունեցվածք» բաժնում Գալինա Լուկաշենկոյի անվան դիմաց գրանցված է «Շկլովի կարագի գործարան» ԲԲԸ-ի 56 բաժնետոմս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները