ԵՀ-ում խոստացել են նոր գլոբալ կարանտին թույլ չտալ համավարակի երկրորդ ալիքի դեպքում

17:44   15 Հուլիս 2020    413

Եվրամիության մշակած ռազմավարությունը գլոբալ կարանտինի նոր սահմանում եւ ԵՄ-ի տնտեսության կանգնեցում թույլ չի տա համավարակի երկրորդ ալքի դեպքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է առողջապահության եվրակոմիսար Ստելա Կիրիակիդեսը՝ ներկայացնելով Եվրամիության ռազմավարությունը:

«Մեր խնդիրն Է կանխել, այլ ոչ թե կասեցնել: Այն դեպքում, եթե առանձին տարածաշրջաններում մենք հարկադրված լինենք կասեցնելու համավարակը, մենք դա կանենք արդյունավետորեն՝ գլոբալ կարանտինի կրկնական սահմանում եւ տնտեսության նոր կանգնեցում թույլ չտալու համար»,- հայտարարել Է նա:

Եվրահանձնաժողովի ներկայացրած ռազմավարությունը նպատակամիտված Է առաջին հերթին աշնան շրջանին, երբ շատ փորձագետներ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք են սպասում: Բացի դրանից, Եվրահանձնաժողովը նախազգուշացնում Է այն ռիսկերի մասին, որոնք այդ ֆոնին ներկայացնում Է սեզոնային գրիպի սովորական համաճարակաը, որն սպառնում Է քայքայել մարդկանց իմունիտետը եւ սրել կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը:

Գլոբալ կարանտինը, որը 2020 թվականի մարտի կեսերից մինչեւ մայիսի կեսերը փաստորեն կազմալուծեց Եվրամիության տնտեսությունը, հետպատերազմյան Եվրոպայում կհանգեցնի 2019 թվականի համեմատությամբ Եվրամիության միագումար համախառն ներքին արդյունքի 8,3 տոկոսով ռեկորդային անկման՝՝ Եվրահանձնաժողովի ամառային տնտեսական կանխատեսման համաձայն: Կորոնավիրուսի համավարկի սկզբից ի վեր աշխարհում վարակվել Է ավելի քան 13,3 միլիոն մարդ, շուրջ 578 հազարը մահացել Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները