Google-ը մեղադրվում է օգտատերերի լրտեսման մեջ

18:38   15 Հուլիս 2020    387

Boies Schiller Flexner ընկերությունը դատի է տվել Google Alphabet Inc-ին՝ վերջինիս մեղադրելով օգտատերերի լրտեսման մեջ:

Ընկերության տվյալներով՝ Google-ն անօրինական կերպով հավաքել է օգտատերերի տվյալները՝ նույնիսկ այն դեպքում, երբ նրանք անջատել են համապատասխան գործառույթներն իրենց էջերում։

Ընկերությունը մեղադրվում է գաղտնալսումների դաշնային օրենքի եւ Կալիֆորնիա նահանգի՝ գաղտնիության մասին օրենքի խախտման համար: Խոսքը նորությունների եւ գովազդի ոլորտում օգտատերերի նախասիրությունների վերաբերյալ տվյալների հավաքման մասին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լրտեսման համար կորպորացիան, ըստ հայցվորի, օգտագործել է Firebase ծրագիրը: Այն «կարված է» հավելվածների մեջ եւ անտեսանելի է: Որպես կանոն, մշակողները օգտագործում են Firebase-ը՝ տվյալները պահելու, ծանուցումներ եւ գովազդներ ուղարկելու, ինչպես նաեւ համակարգի աշխատանքում

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները