ԱՄՆ-ում 3D տպիչի օգնությամբ եզակի հեծանիվ են ստեղծել

18:53   15 Հուլիս 2020    369

Կալիֆոռնիայում գործող Superstrata ստարտափը ներկայացրել է 3D տպագրության միջոցով ստեղծված Ion էլեկտրական հեծանիվը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ էլեկտրահեծանիվի հեղինակները նախկինում արդեն ստեղծել էին նման հեծանիվներ: Սակայն այս կոնցեպտն առաջին անգամ աշխարհում միավորել է էլեկտրաշարժիչը, 3D տպիչով ստեղծված հեծանիվն ու դրա համար ածխածնային մանրաթելի օգտագործումը:

Superstrata Ion մոդելը համալրվել է մինչև 350 կվատտ/ժամ հզորությամբ մարտկոցով: Այն կարող է 56 կմ տարածություն անցնել առանց վերալիցքավորման և 25 կմ/ժամ արագություն զարգացնել:

Հեծանիվի քաշը կազմում է 11 կգ, իսկ արժեքը՝ 3999 դոլար: Նշվում է, որ նորույթը շուկա դուրս կգա 2020 թվականի դեկտեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները