Հունաստանում հնագետները 20 մլն տարեկան ծառ են գտել

09:37   16 Հուլիս 2020    208

Հունաստանի Վարոս գյուղում հնագետները հողի եզակի պեղումներ են կատարել, որտեղ գտել են քարացած ծառաբնի հատված: Հետաքրքիր փաստ է, որ դրա երկարությունը կազմել է 8 մետրից ավելի:

Ավելին՝ բնի արտաքին տեսքը, ներբնային օղակները եւ բուն կեղեւը երկար տարիների ընթացքում փաստացի չեն փչացել: Սա հետաքրքրել է մասնագետներին եւ թույլ տվել իրենց գտածոն մանրակրկիտ հետազոտել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հնագետները կատարել են ծառի արտաքին կողմի հետազոտություն, ինչն օգնել է նրանց հասկանալ դրա տարիքը: Նրանք նախատեսում են հետագայում մանրամասն անալիզի ենթարկել գտնված ծառի ներքին կազմությունը՝ օգտագործելով հատուկ էլեկտրոնային մանրադիտակ եւ ինովացիոն տեխնոլոգիաներ: Նման գործողությունները կարող են պարզել բնի տեսակը եւ ծագումը:

Հնագետներն այս փուլում ուսումնասիրում են ծառի միայն փոքր հատվածը, այնուհետեւ ցանկանում են այն ամբողջությամբ մակերեւույթ հանել գտածոյի ամբողջական հետազոտության նպատակով:

Արժե նշել, որ Լեմնոս եւ Լեսբոս կղզիների տարածքում բոլորին հայտնի քարացած անտառները լավ վիճակում են ակտիվ հրաբխային ռեակցիաների շնորհիվ, որոնք տեղի են ունեցել փաստացի 20 մլն տարի առաջ:

Հաճախակի ժայթքումները «սառեցրել» են ծառերը՝ դրանք ծածկելով նստվածքներով: Հիմա գիտնականները կարող են հետեւել հնագույն անտառների վիճակին՝ զուգահեռ ուսումնասիրելով դրանց կառուցվածքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները