ԱՄՆ-ը դժգոհություն է հարուցել Չենդուուի հյուպատոսության անձնակազմի փոխհատուցումները պահելու հարցով

10:57   27 Հուլիս 2020    524

Միացյալ Նահանգների իշխանությունները դժգոհություն են հարուցել Չինաստանի հարավ - արեւմուտքի Չենդու քաղաքում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության արձակված տեղացի անձնակազմի շրջանում, քանի որ այն փակվելուց առաջ «մինչեւ վերջ չեն վճարել փոխհատուցումները»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հուլիսի 27-ին հայտնել Է The Global Times չինական թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը:

«Որքան ինձ հայտնի Է, հյուպատոսությունը բավականաչափ փոխհատուցում չի վճարել արձակված տեղացի անձակազմին: Դա դժգոհություն Է առաջացրել»,- գրել Է նա Twitter-ի՝ իր Էջում: Ավելի վաղ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտնել Է Չենդուում ԱՄՆ-ի հյուպատոսության շենքը Չինաստանին հանձնելու մասին: Մոտավորապես առավոտյան 06:00-ին (Երեւանի ժամանակով 02:00-ին) այնտեղից հանել են ԱՄՆ-ի դրոշը, իսկ տեղական ժամանակով ժամի 10:00-ի (Երեւանի ժամանակով 06:00-ի) կողմերը դիվանագետները հեռացել են բոլոր շենքերից:

Վաշինգտոնը հուլիսի 21-ին Պեկինց պահանջել Էր 72 ժամվա ընթացքում Հյուսթոնում փակել գլխավոր հյուպատոսությունն «ամերիկյան տեխնոլոգիաների գողության», ուսանողական փոխանակումների համակարգերի «անվայել օգտագործման», ինչպես նաեւ «դիվանագիտության ստանդարտ պրակտիկային անհամատեղելի գործելակերպի» պատճառով: Չինաստանի ԱԳ նախարարությունը նույն օրը Վաշինգտոնից պահանջել Էր փակել ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը Չենդուում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները