Google-ն իր աշխատակիցներին թույլ կտա առնվազն մինչև 2021 թվականի ամառ տնից աշխատել

15:46   01 Օգոստոս 2020    372

Ամերիկյան Google ընկերությունն իր աշխատակիցներին թույլ կտա առնվազն մինչև 2021 թվականի ամառ տնից աշխատել։

Աղբյուրը մանրամասնում է, որ որոշումը վերաբերում է մոտ 200 000 աշխատակցի՝ այդ թվում և այն անձանց, որոնք Google-ի ծնող ընկերությունում՝ Alphabet Inc.-ում են աշխատում։

Նշվում է, որ այդպիսով Google-ը կդառնա առաջին խոշոր IT ընկերությունը, որը հեռավար աշխատանքային ռեժիմը նման ժամանակահատվածով է երկարաձգել։

Նշենք, որ Սիլիկոնյան հովտի ընկերությունները հեռավար աշխատանքային ռեժիմին դեռևս մարտին են անցել, երբ կորոնավիրուսը դեռ նոր էր սկսել տարածվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Google    


Վերնագիրի այլ պիտակները