Թուրք զինվորականները ժամանել են Բաքու. ՏԵՍԱՆՅՈՒԹ + ՖՈՏՈՇԱՐՔ

11:10   28 Հուլիս 2020    420

Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա՝ տարեկան պլանի համաձայն, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, Ադրբեջանում անցկացվելու են Ադրբեջան-Թուրքիա համատեղ լայնածավալ մարտական հրաձգության մարտավարական զորավարժություններ և մարտավարական թռիչքային վարժանքներ ՝երկու երկրների ցամաքային զորքերի և Ռազմաօդային ուժերի ներգրավմամբ:

Ողջույնի հանդիսավոր արարողություն է անցկացվել Բաքվում ՝ Թուրքիայի Զինված ուժերի անձնակազմի ժամանման կապակցությամբ:

Զորավարժություններին մասնակցելու են երկու բանակների, զրահատեխնիկան, հրետանային միջոցները և ականանետերը, ՌՕՈՒ-ի մարտական և տրանսպորտային ուղղաթիռների, ինչպես նաև ՀՕՊ-ի և զենիթահրթիռային ստորաբաժանումների անձնակազմեր:













Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները