Բանգլադեշում պայթյուն Է տեղի ունեցել ոստիկանական տեղամասում

12:16   29 Հուլիս 2020    271

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում առնվազն հինգ մարդ Է վիրավորվել ոստիկանական տեղամասի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել Է Dhaka Tribune թերթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թերթի տեղեկատվությամբ՝ հուլիսի 28-ի գիշերը իրավապահները ձերբակալել են երեք ահաբեկիչների, որոնց մոտ պայթուցիկ սարք Է հայտնաբերվել: Միջադեպը տեղի Է ունեցել, երբ փորձել են այն վնասազերծել: Հինգ տուժածների թվում չորսը ոստիկանության աշխատակիցներ են: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ:

Hayatsk.info

Hayatsk.info

Հեշթեգներ: Բանգլադեշ  


Վերնագիրի այլ պիտակները