ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հանդիպում կունենա Աֆղանստանի նախագահի հետ

17:14   29 Հուլիս 2020    556

ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը ժամանել Է Քաբուլ, որտեղ նա պլանավորում Է հանդիպումներ անցկացնել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի եւ Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլայի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նախագահի պալատի մի աղբյուր:

Ավելի վաղ Աֆղանստան այցելելու Խալիլզադի պլանների մասին հայտնել Էր ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:

«Զալմայ Խալիլզադը ժամանել Է Քաբուլ եւ պետք Է հանդիպում ունենա նախագահ Ղանիի եւ Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլայի հետ»,-հաղորդել Է աղբյուրը:

Ավելի վաղ Քատարում «Թալիբան» արմատական շարժման քաղգրասենյակի ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը հայտարարել Է, որ թալիբները պատրաստ են մնացած բոլոր աֆղանցի գերիներին ազատ արձակել մինչեւ Ղուրբան-բայրամի երեկոյան եւ տոնի ավարտից հետո սկսել միջաֆղանական բանակցությունները, եթե բանտարկյալների փոխանակումն ավարտվի: Ղուրբան-բայրամի զոհաբերությունների տոնն այս տարի մուսուլմանների մոտ սկսվում Է հուլիսի 31-ին:

Իր կողմից Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին բանակին եւ իրավակարգի ուժերին կարգադրել Է պահպանել եռօրյա զինադադար եւ խուսափել «Թալբան»-ի դեմ բոլոր գործողություններից:

Փետրվարի վերջին Քատարում տեղի ունեցած արարողությանը ԱՄՆ-ը եւ «Թալիբան»-ը ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում Է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում եւ միջաֆղանական երկխոսության սկիզբ մարտին գերիների փոխանակման գործարքից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները