Նավթի գինը հաջորդ տարվա երկրորդ կեսին կարող է հասնել 50 դոլարի

19:20   29 Հուլիս 2020    508

ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը ակնկալում է, որ նավթի գինը հաջորդ տարվա երկրորդ կեսին արդեն կարող է լինել մեկ բարելի դիմաց 50 դոլար։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Էներգետիկայի նախարար Դեն Բրույեթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Թեեւ մշտապես կա անորոշություն կապված նավթի գնի հետ, սակայն մենք ակնկալում ենք, որ միջին գինը հաջորդ տարվա երկրորդ կեսին կհասնի 50 դոլարի եւ հումքային պաշարների քանակը այդ ընթացքում կնվազի»,- մասնավորապես ասել է նախարար Բրույեթը, նկատելով, որ դա կապահովի հիմք, որպեսզի տնտեսությունը սկսի հիմնավորապես վերականգնվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթ  


Վերնագիրի այլ պիտակները