Forbes-ը կազմել է 2020թ. 100 ամենաթանկարժեք բրենդների ցանկը. առաջատարը կրկին Apple-ն է

11:26   30 Հուլիս 2020    513

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ընթացիկ տարվա ամենաթանկարժեք բրենդների ցանկը, որում ներառվել է հարյուր ընկերություն:

Նշվում է, որ առաջատար հնգյակը, նախորդ տարվա համեմատ, մնացել է անփոփոխ: Առաջատարն Apple-ն է, որին հաջորդում են Google-ը, Microsoft-ը, Amazon-ը և Facebook-ը: Առաջին չորս ընկերություններն ավելացրել են իրենց շուկայական արժեքը, մինչդեռ Facebook-ի դեպքում այն 21% անկում է արձանագրել:

Apple-ը գնահատվել է 241,2 մլրդ (+17%), Google-ը՝ 207,5 մլրդ (+24%), Microsoft-ը՝ 162,9 մլրդ (+30%), Amazon-ը՝ 135,4 մլրդ (+40%), Facebook-ը՝ 70,3 մլրդ դոլար (-21%):

Բացի այդ, լավագույն տասնյակում են հայտնվել Coca-Cola-ն՝ 64,4 մլրդ, Disney-ը՝ 61,3 մլրդ, Samsung-ը՝ 50,4 մլրդ, Louis Vuitton-ը՝ 47,2 մլրդ և McDonald’s-ը՝ 46,1 մլրդ դոլար:

Ինչ վերաբերում է ցանկում զգալի առաջընթաց արձանագրած ընկերություններին, ապա դրանք են
Visa-ն՝ 25-րդից 18-րդ տեղ, Adidas-ը՝ 61-րդից 51-րդ տեղ, Netflix-ը՝ 38-րդից 26-րդ տեղ, Chanel-ը՝ 79-րդից 52-րդ տեղ և Cartier-ն՝ 64-րդից 56-րդ տեղ:

Մինչդեռ խոշորագույն անկումն են արձանագրել հատկապես ավտոարտադրության ոլորտի ներկայացուցիչները՝ Mercedes-Benz-ը, BMW-ն, Nissan-ը:

Ընդհանուր առմամբ, աշխարհի հարյուր ամենաթանկարժեք ընկերությունները միասին գնահատվել են 2,54 տրլն դոլար: Հատկանշական է, որ ցանկում ներառված ընկերությունների կեսից ավելին ամերիկյան են: Բրենդների շարքում գերակշռում են տեխնոլոգիական ուղղվածության ընկերությունները, որոնց հաջորդում են ֆինանսական ծառայություններ մատուցող, մեքենաշինական և առևտրային ընկերությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները