Ճապոնիայում հորդառատ տեղումները չեն դադարում

22:45   31 Հուլիս 2020    361

Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսային շրջաններում հորդառատ անձրևներից վարարած գետերը ջրհեղեղի պատճառ են դարձել, ինչի հետևանքով մոտ 500 բնակելի տուն հեղեղվել :

Մասնավորապես, ջրի տակ են անցել Մոհամի գետի շրջակա տները, որոնց բնակիչները ժամանակին տարհանվել են, ոչ ոք չի տուժել: Տարհանման կենտրոններում այս պահին հարյուրավոր բնակիչներ են գտնվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գետերի վարարումը հյուսիսային շրջանների ջրամատակարարման խափանումների է նաև հանգեցրել. առանց ջրի է մնացել 15 հիվանդանոց և տարեցների խնամքի մի քանի կենտրոն:

Հուլիսի սկզբից Ճապոնիայի մի շարք շրջաններում սկսված հորդառատ անձրևները չեն դադարում: Ամենամեծ վնասը Կյուսյու կղզի հարավարևմտյան շրջաններն են կրել՝ ջրհեղեղի և փլուզումների հետևանքով մինչ այժմ այդտեղ 80 մարդ է մահացել, շուրջ 12 000 բնակելի տուն վնասվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները